3D
2D Thumbnail
Տեսականի

Ֆոսֆագաստ փաթեթ 16գ №20

Կենսաբանորեն ակտիվ հավելում, ալյումինի ֆոսֆատի և ցինկի աղբյուր։ Նարնջի համով գելը նպաստում է ստամոքսի առողջության պահպանմանը և այրոցի թեթևացմանը։

Նկարագրություն Կենսաբանորեն ակտիվ հավելում, որը հանդիսանում է ալյումինի ֆոսֆատի և ցինկի աղբյուր: Նարնջի համով ներքին ընդունման այս գելը թույլ է տալիս մեղմորեն պահպանել ստամոքսի առողջությունը թթվայնության խանգարումների դեպքում և լրացնել դրա բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ միկրոտարրերի պակասը: Այն նպաստում է այրոցի թեթևացմանը, բարելավում է սննդի յուրացումը և կանխարգելում թթվայնության խանգարման գործընթացները: Գելը հեշտ է դոզավորել՝ օրական 1-2 փաթեթ (սաշե): Բաղադրությունը Մաքրված ջուր, ալյումինի ֆոսֆատ, կալցիումի կարբոնատ, կայունացուցիչներ՝ ագար-ագար, պեկտին, կոնսերվանտ՝ կալիումի սորբատ, սորբիտոլ, «Նարինջ» բուրավետիչ: Կիրառման եղանակը և դեղաչափը Ընդունել 16-32 մլ, օրական 1-2 անգամ՝ ուտելուց հետո և քնելուց առաջ: Երաշխավորված դեղաչափի ընդունումն ապահովում է 200-800 մգ կալցիումի մուտքը օրգանիզմ: Հակացուցումներ և զգուշացումներ Բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն, երիկամների ֆունկցիայի արտահայտված խանգարումներ, Ալցհեյմերի հիվանդություն, հղիություն և կրծքով կերակրում: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ: Պիտանիության ժամկետ և պահպանման պայմաններ Պիտանիության ժամկետը՝ 2 տարի: Պահել չոր, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանված և երեխաների համար անհասանելի վայրում, +25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։

Կենսաբանորեն ակտիվ հավելում է։ Դեղամիջոց չէ։