3D
Տեսականի
Լիզոպան Բ ներծծման հաբեր 200մգ №30
Ցուցաբերում է հակաբակտերիալ ազդեցություն, կիրառվում է ստոմատիտի, գինգիվիտի և բերանի խոռոչի լորձաթաղանթի էրոզիաների ժամանակ:
Նկարագրություն
Լիզոցիմը հակաբակտերիալ ազդեցությամբ ֆերմենտ է, որը քայքայում է բակտերիաների բջջապատերը: Կոկորդի բորբոքային հիվանդությունների ժամանակ օրգանիզմի սեփական լիզոցիմը բավարար չէ: Դանդաղ ներծծման (ռասասիվանիե) դեպքում այս հավելումը մեծացնում է բերանի խոռոչի և կոկորդի լորձաթաղանթի վրա ազդող լիզոցիմի քանակը, նվազեցնում ախտածին բակտերիաների քանակը և թեթևացնում վերին շնչուղիների սուր վարակների, ստոմատիտի, գինգիվիտի ու էրոզիաների ախտանիշները: Վիտամին B6-ը պաշտպանում և օգնում է վերականգնել լորձաթաղանթի էպիթելը: Բաղադրությունը (1 հաբում)Լիզոցիմի հիդրոքլորիդ - 20 մգ Վիտամին B6 - 0,6 մգ Ինուլին - 20 մգ Պանտոտենաթթու - 0,8 մգ Ցուցումներ
Խորհուրդ է տրվում վերին շնչուղիների ֆունկցիաների պահպանման համար։ Հանդիսանում է վիտամին B6-ի և պանտոտենաթթվի լրացուցիչ աղբյուր, պարունակում է լիզոցիմ և ինուլին: Կիրառման եղանակը և դեղաչափը
7-ից 14 տարեկան երեխաներին՝ օրական 1 հաբ, 14-ից 18 տարեկաններին՝ 1-3 հաբ, մեծահասակներին՝ մինչև 5 հաբ օրական: Անհրաժեշտ է դանդաղ ներծծել բերանում, չծամել՝ պահելով հալված զանգվածը բերանի խոռոչում հնարավորինս երկար, մինչև լրիվ լուծվելը: Ընդունման կուրսը՝ 5 օր: Հակացուցումներ
Բաղադրիչների հանդեպ գերզգայունություն, ձվի սպիտակուցի անհատական անտանելիություն, կուլ տալու խանգարումներ: Արտադրող
«Բիոտերրա» ՍՊԸ, Բելառուսի Հանրապետություն:
Կենսաբանորեն ակտիվ հավելում է։ Դեղամիջոց չէ։