3D
Տեսականի
Դուոսլիմ Էքսպերտ դեղապատիճներ «Առավոտ» 450 մգ և «Երեկո» 300 մգ
Մարմնի քաշի վերահսկման բնական համալիր՝ առանց լուծողական ազդեցության։ Նորմալացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում ախորժակը և բարելավում էներգետիկ հաշվեկշիռը։
Նկարագրություն
«Դուոսլիմ Էքսպերտ» բնական համալիրը նպաստում է նյութափոխանակության և մարսողության գործընթացների նորմալացմանն ու ակտիվացմանը, ախորժակի նվազեցմանը, էներգետիկ հաշվեկշռի բարելավմանը և ծերացման գործընթացների դանդաղեցմանը: Անփոխարինելի է այն անձանց համար, ովքեր վերահսկում են մարմնի քաշը և նախընտրում են բնական ու բուսական բաղադրիչներ։
Համալիրի առավելությունները՝ չունի լուծողական ազդեցություն, չի առաջացնում կախվածություն, ինչը թույլ է տալիս ընդունել այն տևական ժամանակ, ինչպես նաև օգնում է շտկել սննդային վարքագիծը։
Բաղադրությունը
«Առավոտ» դեղապատիճներ (2 հատում)
Կուրկումին - 36 մգ
Կոֆեին - 14 մգ
Տաուրին - 94 մգ
Սաթաթթու - 145 մգ
Ռուտին - 16 մգ
Վիտամին C - 36 մգ
Քրոմ - 40 մկգ
«Երեկո» դեղապատիճներ (2 հատում)
Հիդրօքսիկիտրոնաթթու - 50 մգ
Անտրաքինոններ (սեննոզիդներ) - 8 մգ
Տրիպտոֆան - 130 մգ
Վիտամին B5 - 5,7 մգ
Վիտամին B6 - 2 մգ
Վիտամին B2 - 1,6 մգ
Ցուցումներ
Խորհուրդ է տրվում ավելորդ քաշ ունեցող և մարմնի քաշը վերահսկող մեծահասակներին։
Կիրառման եղանակը և դեղաչափը
Մեծահասակներին ընդունել 2 դեղապատիճ «Առավոտ» օրական 1 անգամ՝ օրվա առաջին կեսին, ուտելու ընթացքում, և 2 դեղապատիճ «Երեկո» օրական 1 անգամ՝ օրվա երկրորդ կեսին, ուտելու ընթացքում։ Ընդունման տևողությունը՝ 1 ամիս։ Անհրաժեշտության դեպքում կուրսը կարելի է կրկնել։
Հակացուցումներ
Բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրման շրջան: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։
Արտադրող
«ՖԱՐՄԱԿՈՐ ՊՐՈԴԱԿՇՆ» ՍՊԸ, Ռուսաստանի Դաշնություն:
Կենսաբանորեն ակտիվ հավելում է։ Դեղամիջոց չէ։