3D
2D Thumbnail
Տեսականի

Նատուրպասիտ 0.4գ դեղապատիճ №30

Բուսական հակադեպրեսանտ՝ սթրեսի նվազեցման, հուզական ֆոնի կարգավորման և քնի բարելավման համար։ Չի առաջացնում կախվածություն, քնկոտություն և կողմնակի ազդեցություններ:

Նկարագրություն Նատուրպասիտը բնական բաղադրությամբ հանգստացնող համալիր է: Այն մեղմորեն օգնում է կարգավորել հուզական ֆոնը՝ առանց կախվածության և կողմնակի ազդեցությունների առաջացման: Արդյունավետորեն նվազեցնում է անհանգստությունը, վախի զգացումը, տագնապը, դյուրագրգռությունը և հոգնածությունը: Պրեպարատը պաշտպանում է օրգանիզմը սթրեսից, նվազեցնում նյարդային լարվածությամբ պայմանավորված գլխացավերի ռիսկը և հեշտացնում քուն մտնելը անքնության ժամանակ: Բաղադրությունը Համալիրը պարունակում է պասիֆլորայի, ալոճենու, կատվախոտի (վալերիանա), սրոհունդի (զվերոբոյ), պատրինջի (մելիսա), սև թանթրվենու, գայլուկի կոների էքստրակտներ, ինչպես նաև L-տրիպտոֆան ամինաթթու և նյարդային համակարգի համար կարևոր B խմբի վիտամիններ (B1, B2, B6, B12)։ Ցուցումներ Կիրառվում է որպես կենսաբանորեն ակտիվ հավելում կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը բարելավելու, սթրեսի դրսևորումները նվազեցնելու, տրամադրությունն ու աշխատունակությունը բարձրացնելու նպատակով: Կարելի է ընդունել նաև որպես կանխարգելիչ միջոց՝ նախքան սպասվող սթրեսային իրավիճակները: Կիրառման եղանակը և դեղաչափը Մեծահասակներին և 14 տարեկանից բարձր երեխաներին խորհուրդ է տրվում ընդունել 1 դեղապատիճ օրական 3 անգամ՝ ուտելու ընթացքում: Ընդունման տևողությունը՝ 1 ամիս: Անհրաժեշտության դեպքում ընդունումը կարելի է կրկնել: Չթույլատրել միաժամանակյա ընդունում այլ դեղամիջոցների հետ: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ: Հակացուցումներ Բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն, հղիություն և կրծքով կերակրում: Արտադրող «ՖԱՐՄԱԿՈՐ ՊՐՈԴԱԿՇՆ» ՍՊԸ, Ռուսաստանի Դաշնություն:

Կենսաբանորեն ակտիվ հավելում է։ Դեղամիջոց չէ։